«Ս․ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը վերաբացվեց․ COVID-19-ով վարակման թվերն աճել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

կորոնավիրուս

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը վերաբացվել է, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Վերաբացումը պայմանավորված է համաճարակային իրավիճակով:

«Առողջապահության նախարարությունը, երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով, վերաբացեց շուրջ 250 մահճակալ ունեցող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը», - գրել է Դերձյանը:

--00—ԼՄ