«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն վերազինվել է գերժամանակակից ու հզոր սարքավորումներով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն վերազինվել է գերժամանակակից ու հզոր սարքավորումներով:

«Հիմա Հայաստանի մանկական նյարդավիրաբուժությունն այս կենտրոնում այն մակարդակի է, ինչպես աշխարհի լավագույն կլինիկաներում է», – վիրահատությունից հետո նման կարծիք է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հյուրընկալված Սանկտ Պետերբուգի Պոլեովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական ծառայության ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր, նյարդավիրաբույժ Վիլյամ Արամի Խաչատրյանը:

1

Պրոֆեսորը նշել է. «Կենտրոնում ստանալու են բուժօգնություն՝ ամենաժամանակակից պահանջներով: Սա իսկապես մեծ հաղթանակ է, որին հասնել ամեն մեկը չի կարող: Անգամ առաջատար երկրների կլինիկաներից շատերը չէին կարող մտածել այս սարքավորումների մասին»:

Նյարդավիրաբուժական մանրադիտակ, ուլտրաձայնային ասպիրատոր, բարձր հաճախականության բիպոլյար կոագուլյատոր, վիրահատարանի լույսեր, գերժամանակակից ուլտրաձայնային ախտորոշման սարք, գանգի ֆիքսատոր, ԷԷԳ սարք, ցածր ջերմաստիճանային ստերիլիզատոր, անեսթեզիայի սարք, վիրահատական սեղան: Ավելի քան տասը անուն ժամանակակից տեխնիկա, որ օգնելու է կենտրոնի բժշկական թիմին նոր կյանքեր փրկել, ինչպես, օրինակ, այս դեպքում: Լուսանկարներում էպիլեպսիայով հերթական պացիենտն է, ով վիրահատվում է կենտրոնում միջազգային չափանիշներին համապատասխան, ներվիրահատական ՈՒՁՀ մոնիտորինգի և կորտիկոգրաֆիայի պայմաններում:

1

--00—ԼՄ