Կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը. նրան ոստիկանությունից տեղափոխում են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների ընթացքում կոտրվել է ՀՅԴ անդամ, հայրենադարձ Ռազմիկ Արաբյանի ոտքը: Նա ոստիկանական բաժանմունքից տեղափոխվում է 8-րդ հիվանդանոց, գրում է NEWS.am-ը՝ հղում անելով ՀՅԴ աղբյուրին։ 

Նշենք, որ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ առավոտյան լարված իրավիճակ է եղել։ «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը կառավարության շենքից 3-րդ մասնաշենք խոչընդոտելու նպատակով ակցիա էին իրականացնում Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Ոստիկանները պատ են կազմել՝ փորձելով ապահովել վարչապետի տեղաշարժը, տեղի է ունեցել հրմշտոց, բերման է ենթարկվել 2 տասնյակից ավելի քաղաքացի։

--00—ԼՄ