Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հոդվածով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

Ջալալ Հարությունյան

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հոդվածով քրեական գործ է հարուցվել: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ թիվ 1 կայազորում` ՀՀ ՔՕ ֊ի 34-104-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին, 6֊րդ, և 13֊րդ կետերով, և 185֊րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով: Նախաքննությունը շարունակվում է:

Դատախազությունից նաև տեղեկացրին, որ Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է, սակայն դատավարական կարգավիճակ ունեցող անձ դեռ չկա:

--00--ԱԹ