Վազգեն Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը խորացնում են ճգնաժամը․ նրանք մի մարմին են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Ընդդիմության մոտ խմորումներ են, նրանց քայլերն առայժմ անպտուղ են։ Երկրում անորոշությունները շարունակվում են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Սարո Սարոյանը։

Ըստ քաղաքագետի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հետ հույս կապել պետք չէ, քանի որ հանրահավաքներով հնարավոր չի լինելու խնդիրներ լուծել։

«Հանգուցալուծում չկա, մենք օդում կախված ենք։ Փողոցային պայքարը սպառված գործիքակազմ է։ Դրանք լծակ չեն, քանի որ ուղղված են այն մարդկանց դեմ, որոնք դրանից ավելի մեծ ճանապարհ են անցել. դա իրենց համար վտանգ չէ»,- նկատել է Սարոյանը։

Խոսելով իշխանության չհեռանալու մասին՝ նա ասել է, որ իշխող վարչախումբը ժամանակ երկարաձգելու խնդիր ունի։ Միաժամանակ, ըստ քաղաքագետի, նրանք իշխանության ուզուրպացիայի չեն գնա՝ գիտակցելով, որ դա ոչ միայն ցնցումներ կառաջացնի, այլև կնշանակի երկրի վերացում։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս