Տավուշում ապօրինի ծառահատման դեպք է հայտնաբերվել

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

Հունվարի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության «Նավուրի» անտառպետության տարածքում փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է դիմել փախուստի։
Ոստիկանության Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նույն օրը Իջևան քաղաքում հայտնաբերեցին Բլբուլյան փողոցի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ը և տեղափոխեցին ոստիկանության Տավուշի բաժին։
Պարզվել է, որ մեքենայի 31-ամյա վարորդը «Համզա» հանդամասում ծառեր է ապօրինի հատել:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է։
Ժամեր անց ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները «Արծվաբերդի» անտառտնտեսության աշխատակիցների հետ «Համզա» հանդամասում ստուգայց կատարելիս նկատեցին Իջևանի 41-ամյա բնակչի «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան, որից քիչ հեռու 5 խմ փայտանյութ էր թափված։
Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նշված հանդամասից ապօրինի հատել է ծառեր։
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Արծվաբերդի» անտառտնտեսության աշխատակիցներին։
Բեռնատարը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս