Հունվարի 26-ից ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի Covid19-ի բացասական թեստ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

կովիդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ճանապարհորդողների համար նոր տեղեկություն է հաղորդում․

«2021թ․ հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի ԿՈՎԻԴ19-ի բացասական թեստ։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնում է, որ օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն և թռիչքի ներկայանան տեղեկանքով։

CDC-ի կայքում կարող եք գտնել լրացուցիչ մանրամասներ, ինչպես նաև հաճախ տրվող հարցերի պատասխանները»։

--00--ԱԹ