Վարչապետի հետ շփված պաշտոնյաները կորոնավիրուսի թեստ դեռ չեն հանձնել, ցուցում չկա․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News 

կորոնավիրուս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփված պաշտոնյաները կորոնավիրուսի թեստ դեռ չեն հանձնել։ Առողջապահության նախարարությունից ցուցում չկա։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ հավելելով, որ ինքը ևս թեստ չի հանձնել։ 

«Բոլոր նրանք, ովքեր շփում են ունեցել վարչապետի հետ, եղել են պաշտպանիչ միջոցներով, շփման ընթացքում միշտ առկա են եղել ախտահանիչ միջոցներ, այսինքն՝ պահվել են հակահամաճարակային բոլոր կանոնները», - նշեց Մանե Գևորգյանը։

Վարչապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ վարչապետի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքով պայմանավորված, ինքնամեկուսացածներ ևս չկան։ 

Հիշեցնենք, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ ինքը և ընտանիքի մյուս անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել, պատասխանը դրական է։

Սոնա Գրիգորյան