ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը չի բացառում, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան` առաջինը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մտնում ենք համավարակի երկրորդ տարի, և այն կարող է լինել նույնիսկ ավելի ծանր՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դինամիկան 7 որոշ խնդիրներ», - հայտարարել է նա:
--0--ԿԿ