Շարքային Թաթոսյանի մահվան պատճառը պարզելու համար կլինի դատաբժշկանական փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

զինն

2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ ԱՀ բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԱՀ ԲԿ-ում գրանցվել է Ռ. Թաթոսյանի կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:--00—ԼՄ