Նիկոլին բերման ենթարկեցին, կստորագրի, մի քիչ էլ գեղեցիկ կօգտագործեն ու դուրս կշպրտեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

Նիկոլ Փաշինյանին սափրել են, տարել, իսկ ավելի ճիշտ կլինի ասել, բերման են ենթարկել, նստացրել են ու ասել են՝ ստորագրի: Խոսելով Փաշինյանի մոսկովյան այցից՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ շեշտելով, որ պարտադրանքն ակնհայտ է։ 

«Երբ մարդը տհաս է և չի հասկանում՝ ինչ է ասում, օրինակ, երբ ասում էր, որ այսուհետ բոլորը, այդ թվում ՌԴ-ն պետք է հաշվի նստեն Հայաստանի իրողությունների հետ, այդ կարգի աշխարհաքաղաքական կենտրոններն այնպես են հաշվի նստեցնում իրենց հետ, որ ինչպես ենք իրենք են ասում՝ чтоб мало не казалось»,- ասել է քաղտեխնոլոգը:

«Ես չեմ կարող մատներիցս հոտ քաշել ու ասել, թե ինչ են ստորագրելու Մոսկվայում, չեն ասում։  Շատ ծիծաղելի էին իշխանական թեզերը, թե իբր ռուսական զենքի մատակարարման պայմանագիր է կնքվելու։  Լավ, եթե նույնիսկ այդպես է, բա Ալիևն ի՞նչ գործ ունի հայ-ռուսական պայմանագրի կնքման հետ»,-նկատել է Քոչարյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող  մի շարք այլ թեմաների:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս