ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Կյանքի 99-րդ տարում մահացել է խորհրդային լեգենդար հետախույզ, բրիտանական MI6-ի նախկին սպա Ջորջ Բլեյքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին` հղում անելով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյին:
«Տխուր նորություն ստացանք. մահացել է լեգենդար Ջորջ Բլեյքը»,- տեղեկացրել են ծառայությունից:
Բլեյքը բրիտանական հետախուզության սպա է եղել, 1950-ականներին նա անցել է ԽՍՀՄ կողմը և սկսել համագործակցել Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) հետ:
--00--ԱԹ