Այս վտանգավոր մոտեցումը թշնամու համար դուռ է բացում արծարծելու Տիգրանաշենի հարցը. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

իրան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գերագույն գլխավոր դավաճանը կրկին խիստ վտանգավոր հայտարարություն է անում՝ այս պահին լոկ իր «վարկանիշը» պահելու և արդարացի բողոքը նվազեցնելու նպատակով խոսելով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին, որոնց տակ հասկանում է Հայաստան-Ադրբեջան խորհրդային նախկին սահմանը։

Այս վտանգավոր մոտեցումը թշնամու համար դուռ է բացում արծարծելու նաև խորհրդային ժամանակահատվածի, այսպես կոչված, ադրբեջանական արտատարածքային միավորների, այդ թվում՝ հատկապես Տիգրանաշենի (նախկինում Քարքիի) հարցը, որտեղով անցնում է Վայքը և Սյունիքը մնացյալ Հայաստանին և Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհը»:

--00—ԼՄ