Կանադայի Սենատը չի ընդունել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Կանադայի Սենատը չի ընդունել Սենատոր Լեո Հոուսակոսի՝ կառավարությանն ուղղված բանաձևը, որով կոչ էր արվում անհապաղ դատապարտել Արցախի Հանրապետության դեմ ագրեսիան։ Այս մասին տեղեկանում ենք Սենատի պաշտոնական կայքէջից։  

Հիշեցնենք, որ բանաձևում կոչ էր արվում Կանադայի կառավարությանը դատապարտել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան, արգելել Թուրքիային զենքի վաճառքը, ճանաչել Արցախի անկախությունը։

Բանաձևին կողմ էր քվեարկել 16 սենատոր, դեմ՝ 53, ձեռնպահ՝ 5։

--00—ԼՄ