Միշուստինը և Ասադովը քննարկել են Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

1.jpg

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրուց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամլո ծառայությանը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները:Կարծիքների փոխանակում է կայացել երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարների հարցով՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության կարգավորման մասին որոշումները»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ: 

Կառավարությունների ղեկավարները զրույցի ընթացքում անդրադարձել են առևտրա-տնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցերին։

--00--ԱՀ