ՌԴ սահմանները բաց կլինեն աշխատանքի, ուսման և բուժման նպատակով արտասահման մեկնողների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News

ռդ.սահմանների բացում

Ռուսաստանցիները կկարողանան հարազատների խնամքի, բուժման, աշխատանքի և ուսման համար մեկնել արտասահման: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստում, փոխանցում է РиаНовости-ն:

Իրենց հերթին, օտարերկրացիներն էլ բժշկական նպատակներով Ռուսաստան մուտք գործելու հնարավորություն կստանան, հավելել է նա:

Հաղորդվում է, որ համապատասխան հրամանագրերն արդեն ստորագրված են:

Հիշեցնենք, որ որ ՌԴ-ն ամբողջությամբ փակել էր իր սահմանները այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարել էր համաշխարհային համաճարակ:

Նշենք, որ հունիսի 8-ի դրությամբ երկրում հայտնաբերվել է COVID-19-ի ընդհանուր 476 658 դեպք, ավելի քան 230 հազարը ապաքինվել է, 5971-ը՝ մահացել:

--0-- ՍՊ