ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից:
Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»:
--00--ԱՀ