Հադրութի ուղղությամբ գրոհի տապալումից հետո հակառակորդը թողել է 10-15 դիակ ու փախել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Դիրքեր կան, որոնց առջև արդեն 20 օրից ավելի հակառակորդ կողմի՝ Ադրբեջանի ԶՈՒ ծառայողների, վարձկանների, միգուցե այլ  պետությունների հատուկ ջոկատայինների, դիերը մնում են և առաջացնում լուրջ խնդիրներ: Այս մասին, ճեպազրույցի ժամանակ ասաց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Փորձում ենք ինչ-որ չափով լուծել այդ խնդիրները, բայց դիակները մնում են։ Այսօր էլ Հադրութի ուղղությամբ գրոհի տապալումից հետո հակառակորդը թողել է 10-15 դիակ ու փախել»,- նշեց ՊՆ ներկյացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօրվա ընթացքում հակառակորդը Շեխեր-Կարմիր Շուկա, Մարտունի ուղությամբ են գրոթհել և այդ ուղղություններով ունեն որոշակի աննշան բարելավումներ։

--00--ԱՀ