ՀՀ ԱԳ նախարարն օրվա երկրորդ կեսին նախատեսում է այց կատարել Մոսկվա. ՌԴ -ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ագ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը օրվա երկրորդ կեսին կժամանի Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու: Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Նոր ենք սկսում պարզել մանրամասները: Կարող եմ հաստատել՝ այո՛, նա կժամանի օրվա երկրորդ կեսին, և խորհրդակցություններ կլինեն»,- ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինների և գերիների փոխանակման համար:

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի միջնորդությամբ խորհրդակցություն անելու:

--00—ԼՄ