ՀՀ ԱԳ նախարարը Եզրաս արքեպիսկոպոսի հետ քննարկել է օրակարգային մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ԱԳ նախարար Արա Այվազյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցը մեկնարկել է դեկտեմբերի 7-ին: ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցի:

Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է զետեղել՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։ 

Նախարարը հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր են փոխանակվել օրակարգային և թեմին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

--00--ԱԹ