Գեղարքունիքի մարզում մեկնարկել է քաղպաշտպանության համալիր վիճակի գնահատումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Այսօր մարզում մեկնարկեց քաղաքացիական պաշտպանության համալիր վիճակի գնահատումը, որն իրականացվում է ՀՀ Վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշման շրջանակներում:

Քաղաքացիական պաշտպանության գնահատումն ընթանալու է 8 ուղղություններում.

  • ՔՊ կազմավորումների պատրաստվածություն։
  • Բժշկական պաշտպանություն։
  • Ճառագայթային և քիմիական պաշտպանություն։
  • Քաղաքացիական պաշտպանության պատրաստության բերման միջոցառումների կատարում։
  • Կառավարման, կապի և ազդարարման համակարգեր։
  • Ինժեներական պաշտպանություն։
  • Քաղաքացիական պաշտպանության գծով պատրաստման և աշխատողների ուսուցման կազմակերպում։
  • Տարհանման միջոցների կազմակերպում:

Նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումներ անցկացնել Գեղարքունիքի մարզպետարանում, մարզի 7 համայնքապետարաններում, առողջապահական 4 հաստատություններում և հացի 2 գործարաններում:

Գնահատման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 11-ին՝ ընդհանուր վարժանքով:

Ամփոփելով անդրանիկ նիստի աշխատանքները՝ հույս հայտնեցի, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքի շնորհիվ կբացահայտվեն այն բացթողումներն ու թերությունները, առաջնահերթ անելիքները և կուտակված խնդիրները, որոնք կարձանագրվեն քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքում, որոնց հիման վրա էլ կկազմվի ու կհաստատվի թերությունների վերացման և աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկությունների կատարման պլան-ժամանակացույցը»:

--00--ԱԹ