ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր վարչակազմը Moderna ընկերության հետ պայմանավորվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն նմուշ ձեռք բերելու մասին: Mediamax-ի փոխանցմաբ՝ այս մասին հայտնում է CNBC-ն։
Moderna-ն իր հերթին հայտնել է, որ գործարքի գինը կկազմի 1.53 մլրդ դոլար: Գործարքը ԱՄՆ կառավարությանը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ձեռք բերել եւս 400 միլիոն նմուշ:
2020թ. հուլիսի վերջին Moderna ընկերությունը, որի համահիմնադիրը եւ գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանն է, հայտնել էր ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլի մեկնարկի մասին: Այդ փուլում նախատեսվում է ներգրավել 30 հազար կամավոր։
Ավելի վաղ Նուբար Աֆեյանը հույս էր հայտնել, որ 2020 թվականի ավարտին կամ 2021թվականի սկզբին կունենան պաշտոնապես հաստատված պատվաստանյութ, եւ ավելացրել, որ ընկերությունն ակնկալում է 2021 թվականին պատրաստել 500 մլն-ից մինչեւ 1 մլրդ դեղաչափ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
--00—ՄՀ