Նուբար Աֆեյանի ընկերության բաժնետոմսերի գործակիցները 17 տոկոսի աճ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

ю

Նյու Յորքի ֆոնդային բորսայում ամերիկյան Moderna ընկերության բաժնետոմսերի գործակիցները երկուշաբթի ավելի քան 17 տոկոսի աճ են գրանցել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։

«Բաժնետոմսերի գնաճ է գրանցվել, երբ ընկերությունից հայտնել են, որ կդիմեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի վերահսիչ կառույցներին կորոնավիրուսի դեմ իրենց ստեղծած պատվաստանյութը շրջանառության մեջ դնելու համար»:

Նուբար Աֆեյանի հիմնադրած ընկերության արժեթղթերը թանկացել են 21,84 դոլարով (17,19%)՝ հասնելով 148,86 դոլարի:

Ընկերությունից այսօր ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց ստեղծած պատվաստանյութի արդյունավետությունը միջինում հասնում է 94,1 տոկոսի, իսկ կորոնավիրուսի ծանր ընթացքի կանխման համար՝ 100 տոկոսի:

--00--ԱՀ