«Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունն այս տարի չի կայանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

․

Համաշխարհային ֆուտբոլի ամենասպասված «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունն այս տարի չի կայանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են կազմակերպիչները: Ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականն այս տարի չի հանձնի «Ոսկե գնդակ»-ը որևէ ֆուտբոլիստի: Նման որոշման պատճառը կորոնավիրուսն է, որի պատճառով ընդհատվեց մի շարք առաջնությունների ընթացքը, և վերսկսումից հետո դրանք ընթացան ոչ այնքան հավասար և արդար պայմաններում:

Ամենաշատ «Ոսկե գնդակը» ստացել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին՝ 6 անգամ:

--0--ԱՀ