Չփորձե՜ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին. Վանեցյանը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News

վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը թվիտերյան միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ եթերի ժամանակ հնչեցրած մտքերին:

«Երկրի կառավարումը տապալած ամբարտավանը, կրկին մեղքը ժողովրդի վրա գցելով, անցել է մարդկանց վիրավորելուն: Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել և ձեռք է բերել պետականություն ու ազատություն, որը դու հիմա մսխում ու սակարկում ես: Չփորձե՜ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ քաղաքացիների մի մասը չի պահպանում սահմանված կարգը: Վարչապետը նաև փորձել է հասկանալ՝ ո՞րն է պատճառը քաղաքացիների նման պահվածքի պետականության հանդեպ, և կարծիք է հայտնել, որ պատճառը հավանաբար այն է, որ ավելի քան 500 տարի պետականություն չենք ունեցել, և պետական պարտքը միշտ եղել է օտար, հետևաբար պետական կարգը միշտ ասոցացվել է բռնության հետ, կարգը միշտ հակադրված է եղել պարտքին:

--00--ԼՄ