32-ամյա աբովյանցին մուտք էր գործել քաղաքի բնակարաններից մեկը, հափշտակել ոսկյա զարդեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

գող

2020 թվականի մայիսի 7-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մայիսի 7-ին` ժամը 21:50-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի մուտք է գործել իրեն պատկանող Աբովյան քաղաքում գտնվող բնակարան և գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (կողոպուտ) հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացին  ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թ.-ին: 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Աբովյան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նշված հանցավոր արարքը առերևույթ կատարելու համար։ Վերջինիս  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: