Իշխանական էլիտան շատ ավելի անհանդուրժող է, քան Նիկոլ Փաշինյանը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է, իշխանական էլիտան շատ ավելի անհանդուրժող է մամուլի ու լրագրողների հանդեպ, քան Նիկոլ Փաշինյանը, ով մամուլի դեմ պարբերաբար հայտարարություններ է անում եւ 99 տոկոսին համարում ծախված։

Թիմը նրան շարունակ մղում է հաշվեհարդար տեսնել իրեն քննադատողների հետ, փակել բոլորի բերանը, հայհոյողներին ուղղակի «սամասուդի» ենթարկել, ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ դա չեն կարող անել, քանի որ աշխարհում դա չեն հասկանա, եւ անգամ օրինակ է բերել Դոնալդ Թրամփին, որի հասցեին եւս հայհոյանքներ ու դաժան քննադատություն է հնչում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում