Քանի՞ բժշկական դիմակ, ձեռնոց, պաշտպանիչ ակնոց է հարկավոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

դիմակ

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տվյալներին, նշում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամսական անհրաժեշտ են շուրջ 89 միլիոն բժշկական դիմակ և շուրջ 76 միլիոն զույգ բժշկական ձեռնոց: 

Ըստ ԱՀԿ հայտարարության՝ աճող գլոբալ պահանջարկի բավարարման համար արդյունաբերությունը պետք Է 40 տոկոսով ավելացնի պաշտպանական միջոցների արտադրությունը: ԱՀԿ-ն ընդգծում Է, որ այդ միջոցների մատակարարումների ընդհատումները «վտանգի են ենթարկում մարդկանց կյանքը»:

Կորոնավիրուսին հակազդելու համար, ըստ ԱՀԿ հրապարակման, ամեն ամիս պահանջվում Է 89 միլիոն դիմակ, իսկ ինչ վերաբերում է բուժզննության համար ձեռնոցներին, այդ թիվը հասնում Է 76 միլիոն զույգի: Բժշկական նպատակների համար ամսական հարկավոր Է նաև 1,6 միլիոն պաշտպանիչ ակնոց։