«Վերնատուն»-ում հերթական քննարկումն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

վերնատուն

Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի նախաձեռնած հերթական քննարկումը, որին մասնակցել են ակումբի անդամներն ու փորձագիտական լայն շրջանակները։

Թեման՝ «Հայաստան - ԵՄ հարաբերությունները ներկա փուլում. հնարավորություններն և մարտահրավերները»։

Հանդիպմանը քննարկվել են եվրոպական կառույցների հետ Հայաստանի կողմից տարվող աշխատանքի արդյունավետությանը վերաբերող հարցեր։