Հակասահմանադրական ընթացակարգեր նախագծում չկան. Վլադիմիր Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Վլադիմիր

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱԺ արտահերթ նիստը հետաձգելու որոշմանը։

«Եթե նախագծի հեղինակը հայտնաբերում է որևէ խնդիր, որը կարող է հետագայում խնդիրներ առաջացնել, նա պարտավորություն է կրում շտկել սխալները։ Սխալները շտկելու ընթացակարգերից մեկն էլ նախագիծը հետ կանչելն է», -ասել է Վլադիմիր Վարդանյանը։

Հարցին՝ ինչո՞ւ ինքն անձամբ չի հեղինակել նախագիծը և դրա տակ չի ստորագրել, պատգամավորը ասել է՝ այդ ընթացքում Հայաստանում չի եղել։ 

«Չեմ կարող հասկանալ այս քննակումը, որը ծավալվել է առ այն, թե ինչու որոշ պատգամավորներ չեն ստորագրել։ ԱԺ պատգամավորն իրավունք ունի միանալ կամ չմիանալ այս կամ այն նախաձեռնությանը։ Որևիցե արտառոց դեպք տեղի չի ունեցել։ Հակասահմանադրական ընթացակարգեր նախագծում չկան կամ առնվազն նման լրջագույն խնդիրներ չկան», - ասել է Վրադիմիր Կարապետյանը։