Չեմ ուզում քաղաքական աստառ տալ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն․ փոխոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

«Ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, չեմ ուզում ոչ մի քաղաքական աստառ տալ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն»։ Այս մասին լրագրողներին ասել է ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը։

Հարցին՝ թե ոստիկանապետի տեղակալն ինչ վերաբերմունք ունի Հայրապետյանի հայտարարությանը, որ մի օր ինքը «ոտքերը կմաքրի իրանց վրա»՝ ոստիկանապետի տեղակալն ասել է․

«Յուրաքանչյուր օրինական գործողություն պետք է ստանա իր գնահատականն ու տրամբանական լուծումը»:

Դիտարկմանն՝ արդյոք դրան արձագանք կլինի, և

Արդյոք դա դիտարկվել է որպես սպառնալիք, փոխոստիկանապետը գնահատականտալուց խուսափել է․

«Չեմ կարող գնահատական տալ սպառնալիք էր, թե սառնալիք չէր, կարող է դա զուտ էմոցիոնալ արտահայտում լինի, բայց, իհարկե, ողջունելի չէ ոչ մի անձի կողմից»:

«Ասֆալտին պառկեցնելու» դեպքերի մասով էլ, փոխոստիկանապետն ասել է, թե գոյություն ունի ուժի կիրառման ձևաչափ և գործողություններն իրականացվում են օրենքի սահմաններում։

 «Եթե չեն դիմադրում, մենք չենք «պառկեցնում ասֆալտին»: