Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել զենք պահելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News   

Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայրապետյանի փաստաբանը տեղեկացրել էր՝ քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել  ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։