ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ՌԴ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին ապաստան է խնդրել Ռուսաստանից։
«Սիրիայի դեսպանը ապաստան է խնդրել Ռուսաստանի Դաշնությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս լուրը «ՏԱՍՍ»-ին հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջաաֆարին ծանուցվել է Դամասկոս իր հետկանչի և Ռուսաստանում սիրիական դիվանագիտական առաքելության ղեկավարի փոփոխության մասին։
--00—ՍՊ