Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

gg

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի արդիական հարցեր:

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները, մասնավորապես, ընդգծել են Գազայի հատվածում անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը:

--00—ՍՊ