Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել Ստավրոպոլի երկրամասում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

g

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 է կործանվել Ստավրոպոլի երկրամասում՝ ռազմակայանի օդանավակայան վերադառնալիս մարտական առաջադրանք կատարելուց հետո, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

Օդաչուները կատապուլտվել են, անձնակազմի 3 անդամները տարհանվել են որոնողափրկարարական խմբի կողմից, այժմ որոնվում է մեկ օդաչուի:

Օդանավում զինապահեստ չի եղել։ Նախնական տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։

Ըստ օպերատիվ տվյալների՝ ավերածություններ և զոհեր չկան։

--00—ՍՊ