ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը ուղերձ է հղել․
«Ապրիլի 13֊ին հաջորդող չորեքշաբթին եզդի ժողովուրդը նշում է Նոր տարին
Սիրելի եզդի եղբայրներ և քույրեր, ի սրտե շնորհավորում ենք ձեր Նոր Տարին, ցանկանում լավն ու բարին։
Հայ և եզդի ժողովուրդները մշտապես կողք կողքի են եղել թե Հայաստանի զարգացման, թե պաշտպանության հարցերում:
Մեր երկրի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եղբայր ժողովրդի աջակցությունը, միասին կիսել վիշտն ու ուրախությունը թե' Անդրանիկ Օզանյանի քավորությամբ, թե' Կոմիտասի` եզդիական մեղեդիների հավաքագրմամբ։
Մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն եզդիների հիշատակին, ովքեր ընկան հանուն մեր պայքարի, երազանքների ու ապագայի:
Շնորհավո՛ր ձեր Նոր տարին, խաղաղություն մեզ բոլորիս, սեր և բարօրություն բոլորիս ընտանիքներին»։
--00—ՍՊ