Պապոյանը շնորհակալություն է հայտնել Պարենի կազմակերպությանը արդյունավետ համագործակցության համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

պապ.jp

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնում են Էկոնամիկայի նախարարությունից։

 Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանն արդյունավետ համագործակցության համար։

«Կայուն պարենային համակարգերի ստեղծման ու դիմացկունությանն ուղղված համատեղ աշխատանքները կարևոր նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության համար, միաժամանակ կարևորում եմ  թվային գյուղատնտեսության ընդլայնման անհրաժեշտությունը», - նշել է Գևորգ Պապոյանը։

Քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակին, կլիմայի փոփոխությունների հետևանքով անտառների դիմակայունության խթանմանը, հարմարվողականության ընդլայնմանը, հողերի կայուն կառավարման խթանմանը և գյուղական շրջանների կանաչ զարգացմանը վերաբերող հարցեր։

 Կողմերը մտքեր են փոխանակել սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ։

--00—ԼՀ