Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

0a

Ճապոնիան ամրապնդում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մտադիր է դա շարունակել ապագայում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ  մասին ասված է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած ամենամյա զեկույցում։

«Ճապոնիան կամրապնդի ռազմավարական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որի հետ կիսում է հիմնարար արժեքներ և ռազմավարական շահեր», - նշված է փաստաթղթում։  

Վերջին տարիներին Ճապոնիան ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Ճապոնիայի արչապետ Ֆումիո Կիսիդան արդեն երկու անգամ մասնակցել է դաշինքի գագաթնաժողովներին։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գործում է Ճապոնիայի մշտական ներկ​​այացուցչությունը։

--00—ԼՀ