Իլհամ Ալիևը 2023 թվականը հայտարարել է «Հեյդար Ալիևի տարի»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ռռ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2023 թվականը հայտարարել է իր հանգուցյալ հոր՝ «Հեյդար Ալիևի տարի»: Այս մասին փոխանցում է apa.az-ը։

2023 թվականի մայիսի 10-ին լրանալու է Հեյդար Ալիևի 100-ամյակը: Հեյդար Ալիևին Ադրբեջանում անվանում են «համազգային լիդեր»:

Իլհամ Ալիևի հրամանագրում ասվում է, որ հոբելյանը կնշվի պետական մակարդակով: Այդ կապակցությամբ Իլհամ Ալիևի աշխատակազմը երկու ամսում պետք է նախապատրաստի և Իլհամ Ալիևին ներկայացնի հանդիսավոր միջոցառումների ծրագիրը:

--00—ԻԴ

Տեսանյութեր