Ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում այրվում է անասնագոմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

437528267_393404883655620_8264380425893719831_n

Ապրիլի 15-ին, ժամը 23:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարթագյուղ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում և կից անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ապրիլի 16-ին ժամը 01։06-ին, մարվել՝ 02։11-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 4 քմ), անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ) և անասնագոմում կուտակած անասնակեր (մոտ 150 հակ)։

--00—ՅՄ