Թբիլիսիում բախումներ են ցուցարարների և ոստիկանների միջև․ ձերբակալվածներ կան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

d

Թբիլիսիում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև։ Կա 4 ձերբակալված։ Այդ մասին գրում են տեղական ԶԼՄ-ները։ 

Հիշեցնենք՝ Վրաստանում ցույցեր են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի դեմ։

Այդ երկրի ՆԳՆ-ն ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է արել չանցնել խոսքի ազատության և օրենքով նախատեսված խաղաղ հավաքների նորմերի սահմանները՝ նշելով, որ ցանկացած խախտում ոստիկանության կողմից անմիջապես կկանխվի։

Տեղում են նաև ջրցան մեքենաներ։
 

--00—ՍՊ