Չեմ անի դաջվածք՝ սկուդետոն նվաճելու դեպքում․ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ինտ

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ դաջվածք չի անի «ներաձուրիների» հավանական չեմպիոնության դեպքում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հիշեցնենք, որ 2023/2024 մրցաշրջանում Ա Սերիայի 32 տուրից հետո «Ինտերը» մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ 14 միավորով առաջ հաջորդ «Միլանից»։

«Ես չեմ սիրում դաջվածքներ և չէի անի դաջվածք՝ որպես սկուդետոն նվաճելու խորհրդանիշ։ Եթե ​​չեմպիոն դառնանք, դա կմնա իմ գլխում և իտալական ֆուտբոլի պատմության գրքում։ Դա ինձ բավական է»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է Inter Xtra-ն:

Հենրիխը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ԼՀ