Իրանը 185 ԱԹՍ, 36 թևավոր հրթիռ և 110 «երկիր-երկիր» հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News

իրա

Իրանը 185 անօդաչու թռչող սարք, 36 թեւավոր հրթիռ և 110 «երկիր-երկիր» հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Իրանը հարվածներ է հասցրել բացառապես իսրայելական ռազմական օբյեկտներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը։

NYT-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին, պնդում է, որ Իսրայելին հասցված վնասը «համեմատաբար սահմանափակ» է եղել՝ հաշվի առնելով Իրանի հարձակման մասշտաբները։

New York Times-ն էլ գրում է, որ Իսրայելի պատասխանը Իրանի հարվածներին կհամակարգվի իր դաշնակիցների հետ։

Հիշեցնենք ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նշել էր, որ Իսրայելին ԱՄՆ-ի օգնությամբ հաջողվել է խոցել Իրանի արձակած գրեթե բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։ 

--00—ԼՀ