Քո քարտեզի վրայի փոքրիկին չկարողացար պաշտպանես, էլ ի՞նչ կապ ունի՝ ինչով ես զբաղվում. Տոմա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Բոհեմ թատրոնում երեկ՝ ապրիլի 11-ին, կայացավ դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր «Տարա՜ն-տարա՜ն» մոնոներկայացումը։ Դերասանուհին խոսեց իր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և «հարսանիքի» մասին: Լրագրողների հետ զրույցում Թամարա Պետրոսյանը, փոքր-ինչ չակերտներ բացելով, նշեց, որ ամուսնությունը գրանցվել է նախորդ տարվա օգոստոսին, բայց հարսանիք չի եղել, ինչպես ներկայացման մեջ էր։ Ողջ ներկայացման ընթացքում այդպես էլ չբացահայտվեց ամուսնու անունը, քանի որ Տոման նրան դիմում էր «արջուկով»։ Դերասանուհին նշեց նաև, որ հնարավոր է՝ մոնոներկայացումը շարունակություն ունենա, բայց այս պահին հստակ ասել չի կարող, քանի որ չգիտի՝ վաղվա օրն ինչպես կսկսվի։

Մոնոներկայացման ընթացքում դերասանուհին անդրադարձել է նաև քաղաքական դաշտում կատարվող գործընթացներին և Արցախի հանձնմանը, ինչը դերասանուհու խոսքով, բոլորը գիտեն՝ իր անձնական ողբերգությունն է, և այն, ինչ կատարվել էր իր կյանքում, ներկայացման մեջ տեղ չգտնել չէր կարող․ «Ես այն մարդը չեմ, որ չներառեի այդ դրվագները, հարցը մենակ գեղարվեստական տեսանկյունը չէ, տեղի ունեցածը իմ «ես»-ի հետ կապ ունի, ես չէի կարող աչքերս փակել՝ իբր ոչինչ չի եղել ու ներկայացում խաղալ»,- պատմեց Թամարա Պետրոսյանը։

24News-ը ներկա է գտնվել մոնոներկայացմանը և առանձնացրել քաղաքական դրվագները, որոնք տեղ էին գտել դերասանուհու ներկայացման մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ