Ռուսաստանի հայերի միությունն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռին՝ դիմելով Սփյուռքի գործիչներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

MyCollages

Ռուսաստանի հայերի միությունը, որպես սփյուռքի խոշորագույն կազմակերպություն, իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը և կոչ է անում Հայաստանի և Սփյուռքի բոլոր նշանավոր ներկայացուցիչներին՝ գործարարներին, մշակույթի գործիչներին, գիտնականներին, մարզական գործիչներին, հասարակական և քաղաքական գործիչներին, բացահայտորեն արտահայտվել և իրենց դիրքորոշումը հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մասնավորապես՝ Տավուշի մարզում հայկական հողերը հանձնելու՝ Հայաստանի իշխանությունների մտադրությունների շուրջ։

Փաշինյանի ելույթը խորհրդարանում, որտեղ նա այս անգամ «պատմական Հայաստանն» անվանեց Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգ, ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի այսպես կոչված «թավշյա իշխանությունների» և 2018 թվականից միտումնավոր վարած կուրսի վտանգավորությունը, բացահայտեց Փաշինյանի թիմի և հայ ժողովրդի ու պետականության միջև հրատապ սահմանների անհրաժեշտությունը։

Ակնհայտ է, որ Փաշինյանը լուծումներ չունի երկրի ամբողջականության և քաղաքացիների անվտանգության ապահովման հետ կապված, և նրա յուրաքանչյուր նոր քայլ միայն խորացնում է խնդիրները։ Այս իրավիճակում միայն գործող իշխանության հրաժարականն ու քաղաքական ասպարեզից հեռանալը կարող է Հայաստանին՝ իր երկիրն ու ժողովրդին սիրող նոր ղեկավարության գլխավորությամբ, խաղաղության, արժանապատիվ կյանքի հնարավորություն տալ, որը կվերագտնի իր կորցրած վստահությունը միջազգային հանրության շրջանում։

--00—ՅՄ