Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

էկ.

Ապրիլի 6-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն։

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, որակի ենթակառուցվածքների ոլորտներին, սոցիալական խնդիրներին։

Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները, տվել պարզաբանումներ և նշել, որ նախարարության իրավասության շրջանակներում՝ բարձրացված հարցերին կտրվեն հնարավոր լուծումներ։

 --00—ԼՀ