ԿԸՀ-ն հերթական նիստում համալրել է թիվ 25 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

283928

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 2-ին գումարել է հերթական նիստ՝ թիվ 25 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը լրացնելու օրակարգով։

Թափուր տեղի համար ԿԸՀ է դիմել երկու քաղաքացի՝ Արսեն Նորիկի Միկոյանը և Արարատ Վանիկի Չերքեզյանը:

Մինչ նիստը հանձնաժողովը երկու թեկնածուի հետ էլ հանդիպել է։

Նախապատվության քվեակարգով Արարատ Վանիկի Չերքեզյանը նշանակվել է թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ:

--00—ՅՄ