Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

դդ

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության: Այդ մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Զինծառայողներ են ուղևորվում Նորվեգիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության», - ասել է նա:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և Հայաստան է հրավիրել Եվրամիության առաքելությանը․

“2021 թվականին ՀԱՊԿ-ը պատրաստ էր Հայաստան ուղարկել իր խաղաղապահ առաքելությունը, որպեսզի նվազեցներ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։ 

--00—ՍՊ