Հայաստանն այսօր ավելի շատ Ֆրանսիայի աջակցության կարիքն ունի, քան երբևէ. Գաբրիել Ատալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Screenshot_4

Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապը երկարամյա է, ամուր և հավերժ։ Այս մասին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը դժվար ժամանակներ է անցել, միշտ ոտքի է կանգնել։ Հիմա ՀՀ-ն Ֆրանսիայի աջակցության կարիքն ունի ավելի քան երբևէ, և մենք արձագանքում ենք բոլոր ոլորտներում մեր ներկայությամբ»,-ասել է նա:

--00—ՅՄ