Սրանք ժողովրդին բառացի խաբել են, թե կմերժեն թալանը, բայց կոռուպցիան գնալով աճում է. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Մեր այս «հեղափոխական» իշխանությունը այն ժամանակ ասում էր, որ սա ավտորիտար պետություն է,  ամենինչ վերևից է որոշվում և այլն։ Այդ պրոցեսների ժամանակ նույն այդ Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցների հետ մուտք է գործել ռադիոյի շենք՝ ոչ մի իրավունք չունենալով։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության՝ խոսելով քաղաքապետարան իրենց մուտքի արգելքից։

Մարությանը նշեց, որ այս իշխանությունները խախտում են բոլոր օրենքները և իրեն թույլ չեն տալիս ելույթ ունենալ։

«Նրանք վախենում են այդ 5 րոպեանոց ելույթից»,- ասաց նա և ավելացրեց, որ այս մարդիկ չէին ուզում հեղափոխություն անել, այլ ուզում էին լինել ՀՀԿ-ի տեղը։

«Սրանք ժողովրդին բառացի խաբել են, թե կմերժեն թալանը, բայց կոռուպցիան գնալով աճում է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ